30 09 2024

Բայդենի կազմակերպած ընդունելությանը չեն մասնակցել ո՛չ Փաշինյանը, ո՛չ Էրդողանը․ ամերիկագետ

Բայդենի կազմակերպած ընդունելությանը չեն մասնակցել ո՛չ Փաշինյանը, ո՛չ Էրդողանը․ ամերիկագետ

 

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մաանքկցում են ԳԱ նստաշրջանին:

Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելության, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00: Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանը ավարտելով բոլոր հանդիպումները մեկնել է ԱՄՆ-ից, չմասնակցելով ընդունելությանը:

Կարծում եմ այդ ընդունելությանը չմասնակցելը անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Մեկա դու գնացող ես» մոտեցումը սխալ էր:

Բայդենին պետք է հանդիպեր, թեկուզ կարճատև զրույց ունենար: Էլ չեմ ասում, թե անձամբ ինչ աննախադեպ աջակցություն է ստացել հեռացող Բայդդնի վարչակազմից:

Հաջորդ կարևոր պահը. Մեր նախկին դեսպններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաները իրենց գործընկերներին հարցնում են «I have limited time left in office. What can I do for you?»: Իհարկե այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները: Իհարկե, նման բաների մասին Մակունցը պետքա գլխի գցեր Փաշինյանին, եթե իհարկե տեղյակ է տենց բաներից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ