27 09 2024

Փաստորեն, Գրիգոր Մինասյանի գրառումը վերաբերել է հենց իրենց՝ ՔՊ պատգամավորներին. Արսեն Բաբայան

Փաստորեն, Գրիգոր Մինասյանի գրառումը վերաբերել է հենց իրենց՝ ՔՊ պատգամավորներին. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ինձ համար բացահայտում է արել այսօր։ Փաստորեն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի երեկվա գրառումը վերաբերել է հենց իրենց, ՔՊ պատգամավորներին։ Հավանաբար հենց իրեն՝ Անդրանիկ Քոչարյանին։

Ստացվում է, որ Գրիգոր Մինասյանի նկատի ունեցած չափազանց անարդար մանրախնդիր հարձակում իրականացրած առանձին անհատները հենց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է ու ՔՊ այլ պատգամավորներ։

Դե այս պարագայում, երբ բացի այն, որ նախարարը չի կարողացել պաշտպանել իր ղեկավարած կառույցն ու դրա (ըստ Գրիգորի) իրապես արժեքավոր մասնագետին ու կառավարչին, դեռ մի բան էլ հարձակվողները հենց իր քաղաքական թիմից են, առավել քան հաստատվում է, որ նույնիսկ երեկ Գրիգորը չպետք է այլևս նախարար լիներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ