Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր նախարարությունը կորցնի իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, ապա որեւէ մեկին պետք չի այդպիսի ոչ մասնագետ եւ ոչ էլ, հատկապես, նախարար...
Դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել ու առանձին անհատների՝ ընդամենը մանրախնդիր, թեկուզ միաժամանակ չափազանց անարդար, հարձակումներին չեք դիմանում, բա ո՞նց եք քրեակատարողական ծառայություն, հարկադիր կատարման ծառայություն կառավարելու, դատական ու իրավապահ համակարգի բարեփոխման չափազանց բարդ գործընթաց իրականացնելու: Պարզ չի՞, որ չեք կարողանալու: Բա այդպես անկարող լինելով նախարար աշխատելն ո՞ւմ պիտի օգտակար լինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը