27 09 2024

Սեպտեմբերի 27-ին մեր կյանքը փոխվեց, բայց ոմանք այս փաստն այդպես էլ չգիտակցեցին․ Գեղամ Նազարյան

Սեպտեմբերի 27-ին մեր կյանքը փոխվեց, բայց ոմանք այս փաստն այդպես էլ չգիտակցեցին․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2020թ. սեպտեմբերի 27_ին մեր կյանքը փոխվեց։ Բոլորի կյանքը փոխվեց, բայց ոմանք այս փաստն այդպես էլ չգիտակցեցին։
Մենք շարունակում ենք ապրել այնպես, ինչպես մինչ պատերազմը, չհասկանալով, որ պատերազմ ու արհավիրք բերեցինք հենց մեր ապրելու կերպի պատճառով, չարության, ստի, կեղծիքի, պետությունն ու հայրենիքը չսիրելու պատճառով։
Մեր ստերի, կեղծավորության, տհասության, տգիտության, փառամոլության, սեփական եսիկը հայրենիքից առավել սիրելու, փողամոլության պատճառով հազարավոր հրաշք մարդիկ զոհվեցինք, հայրենիքի մի հրաշք հատված կորցրինք։
Փառք ձեզ հրաշք տղերք։
Ամոթ ու անարգանք բոլոր նրանց, ովքեր իրենց որոշումներով, քայլերով խլեցին մեր տղերքին երկրային կյանքը։
Առաջիկա 44 օրը պետք է վերածենք ոչ միայն հիշատակի օրերի, այլ առերեսման, ստից ու կեղծիքից ազատվելու, ցավոտ հարցադրումների եւ անկեղծ պատասխանների օրերի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ