«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թուրքական սիմվոլիզմ .
Թուրքական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում սիմվոլներին:
Նիկոլ Փաշինյանին բերել էին «Թուրքական տուն» և ձեռքը տվել Էրդողանի նկարով գիրքը, որն իր գրկում պահած Փաշինյանը լայն բացած բերանով ժպտում էր:
Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում այն մասին, որ Փաշինյանի միջոցով ինքը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա:
Դե իսկ Էրդողանի նկարով գիրքը ցույց էր տալիս, թե ով է Փաշինյանի իշխանության իրական հովանավորը և ում է վերջինս պարտական իր աթոռով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը