24 09 2024

Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայանալիք հանդիպմանը կքննարկեն խաղաղության հարցը

Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայանալիք հանդիպմանը կքննարկեն խաղաղության հարցը

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը: Այդ մասին  РИА Новости-ին հայտնել է Միջխորհրդարանական միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։

 «Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը տեղի կունենա երրորդ անգամ։ Այս հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ։ Նրանց հանդիպումը նպատակ ունի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին խորհրդարանական դիվանագիտության տարր ներմուծել»,- ասել է նա:

Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները հանդիպել են մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ​​հանձնաժողովի առաջին հանդիպման շրջանակում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ