Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը և Արցախյան հակամարտության ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ հիմնարար սկզբունքները
Երեկ կանադայի արտգործնախարար տկն․ Մելանի Ջոլին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության առաջին տարելիցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ նա հիշեցնում է, որ «չարդարացված ռազմական գործողությունը հետևել է ինը ամիս տևած շրջափակմանը խախտելով արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցները»։ Նա նաև խոսել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին, կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, ի նչպես նաև կարևորել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատումը։
Բայց ամենակարևորը՝ տիկին Ջոլին անդրադարձել է Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Կրկնում եմ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, այլ ոչ թե մարդասիրական խնդիրներին։ Ուշադիր կարդացեք Կանադայի արտգործնախարարի հայտարարության վերջին պարբերությունը․ «Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում»: Սրանք հիմնարար (կամ «մադրիդյան») սկզբունքներն են։ Այն սկզբունքները, որոնց մասին Փաշինյանն ու իր ամբողջ կառավարությունը վախենում է խոսել (հիշենք Արարատ Միրզոյանի սեպտեմբերի 19-ի անատամ ու վախվորած հայտարարությունը և Նիկոլ Փաշինյանի քար լռությունը)։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումը և ինչու է Փաշինյանն այդ խնդրանքին միանալու համար հող նախապատրաստում․․․․
Շնորհակալություն հայտնելով Կանադայի արտգործնախարարությանը, միևնույն ժամանակ սիրտս ճմլվում է․ Հայաստանի կառավարությունը լռում է, աշխարհի մյուս ծայրից են պահանջել վերադառնալ Արցախյան հակամարտության ՔԱՂԱՔԱԿԱՆ կարգավորմանը։ Ախր չի կարո՛ղ այդպես լինել։ Մեր բարեկամների աջակցությամբ Հայաստանը պետք է այդ հարցը միջազգային օրակարգերում պահենք, այլ ոչ թե գառների պես լռի։
Ի դեպ, եթե շնորհակալություն հայտնելու լինեք Կանադայի արտգործնախարարին, չմոռանաք նաև շնորհակալություն հայտնել Կանադայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը