21 09 2024

Մենք իրավունք չունենք Եռաբլուրը գերեզմանատուն նկատելու. Բագրատ սրբազան



Ամեն անգամ Եռաբլուր այցելությունը, մեր տղաներին այցելությունը մեզ համար որքան այս իրականության մեջ ապրելով գլուխներս կախ լինելու օր է, միաժամանակ իրենց սխրանքով վեհանալու եւ վերանալու օր է, ուխտի ու ներշնչումի օր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Այն պահն է, որ մենք գալիս ենք այդ ուժականությունը ստանալու համար, ոչ միայն ցավելու եւ սգալու համար: Մենք իրավունք չունենք Եռաբլուրը գերեզման նկատելու: Եռաբլուրները մեզ համար ներշնչումի ժամեր պետք է մնան:

Պետք է ընդունել մեր պարտված լինելը, բայց ոչ մեր տղաների, որոնք հաղթանակի տեսլիքով են գնացել: Իրենցով ապրելու և մեր ընթացքը դեպի վերելք, դեպի մեր տան վերականգնում, մեր գողացված ուրախության վերականգնում պետք է ընթանա: Սա է այսօրվա խորհուրդը»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ