19 09 2024

Հայաստանյան իշխանությունների համար կա մեկ նպատակ՝ ջարդել արցախցիներին. Տիգրան Աբրահամյան



Ասել, որ այս իշխանությունն ինչ-որ բանից ամաչում է, հատկապես հայրենիքի նկատմամբ գործադրած իր հանցագործություններից, բնականաբար մեծ կոմպլիմենտ կլինի նրանց համար: Այս մասին Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի անկման և նահատակների հիշատակի համար մատուցված պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատաիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան  Աբրահամյանը։

«Հայաստանյան իշխանությունների համար կա մեկ նպատակ՝ ջարդել արցախցիներին, ցանկացած դիմադրություն, պայքար, որը կարող է որևէ ձևով ուղղված լինել մեր արժանապատվության վերականգնմանը և դրա շրջանակներում նրանք ամեն ինչ անում են՝ անտեսելու, լռության տանելու, քարոզչական աղբի միջոցով առաջին պլանից հանելու մեր երկրի համար կարևոր և կենսական նշանակություն ունեցող հարցերը և այն լցնել իրենց ասֆալտային և այլ աշխատանքների մասին լուրերով»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ