Իմ մեջ այսօր կտարվում է այն, ինչ բոլորիս մեջ՝ ցավ և նաև բարդ էմոցիոնալ իրավիճակ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ ուղիղ մեկ տարի առաջ Արցախը հայաթափվեց ու կորսվեց:
Հարցին՝ կուզենա՞ր, որ Արցախը մերը լիներ, նա արձագանքեց. «Հարցը համարում եմ ոչ կոռեկտ ու տգեղ»:
Ինչ վերաբերում է նրան, որ կառավարության անդամներն այսօր չեն այցելել Եռաբլուր՝ Ավանեսյանն ասաց. «Երբ որ գտնում են հարմար է, այցելում են Եռաբլուր»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը