«Ովքեր համարում են, որ մենք՝ արցախցիներս հյուր ենք Հայաստանի Հանրապետությունում։ Ովքեր համարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը դա Հայաստանի Հանրապետության հաղթանակն է։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է այդպես մտածում։ Ես ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց։ Իմ կարծիքով իրենց պատասխանները իրենք պետք է տան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ձևավորել են իշխանությունները, և ինձ թվում է այդ հարցը պետք է ուղղել հենց իրենց», - այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ մի տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 անձ ու ևս 64 քաղաքացի մահացել է բռնի տեղահանության ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը