15 09 2024

Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան

Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Պատահական ոչինչ չի լինում։ Երբեմն նախախնամությունն ինքն է առաջ անցնում...

Ինձ որպես մարդ, չափազանց գրավիչ են եվրոպական տեխնոլոգիաները, քաղաքական բազմազանությունը, վարվելակերպի արվեստը և այլն, ինչպես որ հետաքրքիր ու գրավիչ է նաև Արևելքը իր բազմազանության մեջ։

Ես ինձ չեմ համարում ո'չ եվրոպացի, ո'չ էլ ասիացի, այլ հայկական քաղաքակրթության ժառանգորդ (լավն է, թե թերություններով, դա բոլորովին այլ նյութ է):

Իսկ նրանք, ովքեր Հայաստանը պատրաստ են դարձնել փորձադաշտ սեփական ֆանտազիաները կամ գուցե պատվերները իրագործելու համար, թքած ունեն թե‘ ժողովրդի, թե‘ պետության ապագայի վրա։

Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի, բայց դրա փոխարեն բազմաթիվ կլինեն անհաղթահարելի թվացող մարտահրավերները։

Ու այդ ճանապարհին Հայաստանը մնալու է միայնակ...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ