12 09 2024

Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը. Հաջիզադե

Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն RealTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ  Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ է պարունակում։

«Եթե Հայաստանը կոմունիկացիների բացման վերաբերյալ չփոխի իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն ունի այլընտրանքային տարբերակներ։ Մենք աշխատանքներ ենք տանում Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,-ասել է Հաջիզադեն։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ