«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է»,- այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Անթույլատրելի է, երբ Հայաստանի արտգործնախարարությունը Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափումն ու դուրսբերումը, որն ուղղված էր Ադրբեջանի ինքնիշխանության և սահմանադրական կարգի վերականգնմանը, որակում է որպես «հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա» և «էթնիկ զտում»,-նշել է Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 անձ, ևս 64 քաղաքացի մահացել է բռնի տեղահանության ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը