ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հայտարարել է․ Թուրքիայում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում է կայանալու, օրը որոշված է։
Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ին ասել է՝ իրենք պատշաճ ժամկետում իրազեկում են Արարատ Միրզոյանի հանդիպումների մասին։
«ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- մասնավորապես, ասել է Բադալյանը։
Այլ մանրամասներ նա չի հայտնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը