Մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» Չեռնոբիոյի միջազգային ֆորումի նիստում։
Ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսն արդեն համաձայնեցված է՝ Ալիևը նշել է. «Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր քայլն է: Համաձայնեցված է Հայաստանի հետ սահմանի ընդամենը տասներեք կիլոմետրանոց հատվածը՝ հազարավոր կիլոմետր ընդհանուր երկարությունից։ Այնուամենայնիվ, սա քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների համար Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը