05 09 2024

Ադրբեջանը փորձում է Հայաստանի անվտանգության նկատմամբ վերահսկողություն ստանալ. Տիգրան Աբրահամյան



Ադրբեջանը վերջին չորս տարիների ընթացքում անընդհատ մեծացնում է ՀՀ-ի գլխին իջեցվող նախապայմանների և իր համար օրակարգային համարվող թեմաների շարքը՝ վերջինը վերաբերում էր ՀՀ-ի սպառազինությանը և ՀՀ ԶՈՒ նկատմամբ վերահսկողությանը: Այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակում փորձում է օգտվել ՀՀ իշխանությունների թողտվությունից, նրանց՝ անվերջ թվացող զիջումներից և այս փուլում՝ խաղաղության պայմանագրի շրջանակում փորձում է օգտվել ՀՀ-ի անվտանգության նկատմամբ վերահսկողություն ստանալու հնարավորությունից»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ