Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է ԲՐԻԿՍ-ին միանալու շուրջ քննարկումները շարունակելու մասին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, մեկնաբանելով ԲՐԻԿՍ-ին երկրի հայտի մասին մամուլում հայտնված հաղորդագրությունները, ասել է, որ այդ կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն դեռևս առաջընթաց չկա։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը