02 09 2024

Քեզ համար սա զուտ հերթական մի տոն ա, որից մեզ զրկելու համար արեցիր ամեն հնարավորն ու անհնարինը․ ադրբեջանագետը՝ Փաշինյանին

Քեզ համար սա զուտ հերթական մի տոն ա, որից մեզ զրկելու համար արեցիր ամեն հնարավորն ու անհնարինը․ ադրբեջանագետը՝ Փաշինյանին

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

նիկոլ, դու ես պատասխանատու և մեղավոր...
-Որ սպասվող պատերազմի մասին իմանալով, բանակը մարտական վիճակի չի բերվել։
-Որ նախատեսված լրահամալրում չանելով մարդկանց կոչ էիր անում տնից սաղավարտ վերցնել ու գնալ առաջնագիծ։
-Որ պատերազմի ժամանակ ռազմական գաղտնիքներ էիր հանրայնացնում։
-Որ հոկտեմբերին ավելի նպաստավոր պայմաններով հրադադար չկնքեցիր։
-Որ նոյեմբերի 9-ին ստորագրեցիր փաստաթուղթ, առանց կրակոցի հանձնելով պատերազմի ժամանակ պահված Արցախի շրջանները, հետ չստանալով ռազմագերիներին։
-Որ Պրահայում ճանաչել ես Արցախը թշնամի պետության կազմում, փակելով Լաչինի միջանցքի հարցը ու մատնելով տասնյակ հազարավոր մարդկանց էթնիկ զտումների։
-Որ երբ քեզ հարմար ա, ասում ես, որ դու չես որոշում արցախցիների ճակատագիրը ու կապ չունես, բայց իրենց փոխարեն իրենց համար ճակատագրական փաստաթղթեր ես ստորագրում։
- Որ քո օրոք Հայաստանի սուվերեն տարածքից պաշտոնական 200 քառակուսի կմ օկուպացվել է (ոչ պաշտոնական՝ 300) և թշնամին հրաժարվում ա դուրս գալ մեր տարածքից:
-Որ սահմանազատումը անում ես առանց որևէ երաշխիքների, կնքված պայմանագրի ու միջազգային մոդերատորների։
-Որ նոր պատերազմով ես վախեցնում սեփական ժողովրդին թշնամի պետության ղեկավարության հետ զուգահեռ և համահունչ։
-Որ անդադար ստում ես բանակցային գործընթացի մասին, քո ընդունած որոշումների մեջ մեղադրելով ուրիշներին։
-Որ սեփական իշխանությունը երկարացնելու համար Հայաստանի ինքնիշխանությունը հանել ես աճուրդի։
-Որ անդադար կոռուպցիոն սկանդալների, ձեր ճոխ կյանքի ֆոնին զինվորականները կիսաքանդ տնակներում վառվում են, որովհետև տարրական պայմաններ 4 տարում չեն ստեղծվել։
-Որ ոստիկանը Երևանում ընդդիմադիր ծեծելու համար պարգևավճարներ ա ստանում, իսկ անմարդկային պայմաններում դիրքերում առաջնագիծը պահող զինվորականը՝ շեշտակի ավելի ցածր աշխատավարձ։
-Որ ամբողջ համակարգդ լծված ա պատմության, եկեղեցու, մշակույթի ու հայկական իդենտիֆիկացիայի դեմ պայքարին։
-Որ քեզ հետ բերել ես քո բարքերը՝ ատելություն, բարոյական գծերի բացակայություն, թշնամանք ու պառակտվածություն։
Ցանկը շարունակելի ու շարունակելի ա...
Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ քեզ չեմ շնորհավորում, քեզ համար սա զուտ հերթական մի տոն ա, որից մեզ զրկելու համար արեցիր ամեն հնարավորը ու անհնարինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ