02 09 2024

Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ՀՀ իշխանությունների խնդիրն է․ Սամվել Շահրամանյան



 

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը քանի որ ՀՀ իշխանությունը հրաժարվել է Արցախից և ասում է, որ այդ հարցի բարձրաձայնումը հակասում է հայաստանի Շահերին, արձագանքեց.

«Արցախի ժողովրդի անունից առնվազն վերջին տասնամյակների ընթացքում մշտապես բանակցել են ՀՀ իշխանությունները, և մենք համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ևս ՀՀ իշխանությունների խնդիրն է։ Մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ»։

Ինչ վերաբերում է հարցը միջազգային օրակարգ բերելուն, ապա դրա միակ տարբերակը նա տեսնում է ՀՀ-ի և հայաստանի իշխանությունների միջոցով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ