31 08 2024

Որպեսզի հաղթի Նիկոլը, նրան պետք է հաղթաթուղթ տալ, որի վրա մեծ տառերով գրված լինի «խաղաղություն». Արթուր Խաչատրյան

Որպեսզի հաղթի Նիկոլը, նրան պետք է հաղթաթուղթ տալ, որի վրա մեծ տառերով գրված լինի «խաղաղություն». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսն, գրում է. 

«Նիկոլն Իլհամին խոսք է տվել 2027 թվականին փոխել ՀՀ սահմանադրությունը և բացառել այն դրույթները, որոնց դեմ թուրքերն ու ադրբեջանցիները վայրահաչում էին տարիներ ի վեր:

Ընտրություններ 26 թվականին են, եթե հեծանիվով արտահերթի չգնա: Ո՞վ գիտի ի՞նչ կլինի 1.5-2 տարուց: Որպեսզի հաղթի Նիկոլը, նրան պետք է հաղթաթուղթ տալ: Այդ հաղթաթուղթը հենց այն թղթի կտորը կարող է լինել, որի մասին այսօր խոսեց zoxovrti varacepete: Թուղթ, որի վերնագրում, մեծ տառերով գրված լինի «խաղաղություն»:

Իր համար կարևոր չէ, որ այդ թուղթը կապիտուլյացիայի վավերացումն է լինելու, կարևորը վերնագիրն է: Դրանով ինքը քարոզարշավ կսկսի ու կփորձի մարդկանց մոլորեցնել, թե «տեսե'ք, խաղաղություն եմ բերել»: (Պատահական չէ, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը մի ֆելետոն էր գրել` փորձելով հերոսացնել «խաղաղություն բերող» Չեմբեռլենին): Կասի, թե խաղաղությունը փխրուն է, պետք է սիրել ու փայփայել, իսկ դա, իրենից լավ, ոչ ոք չի կարող անել, իսկ ռևանշիստերը կգան ու կռիվ կսկսեն: Առիթից էլ կօգտվի ու այդ ռևանշիստներին բանտերում կփակի:

Բայց դե Ալիևն էլ ախմախ չէ, նա էլ է դա հասկանում ու Նիկոլից նոր զիջումներ կպահանջի այդ թղթիկի համար:

Նիկոլն այսօր վերահաստատեց, որ արցախցիների վերադարձի հարց չի բարձրացնելու: Նշեց, որ պատրաստ է սահմանին ինչ որ  մասնավոր պահապանների բերել, քանի որ Ալիևը չի ցանկանում, որ հայ սահմանապահները ստուգեն Հայաստան մտնող ադրբեջանցիներին: Հետաքրքիր է, էլ ի՞նչ մնաց: Մի՞թե երկրի անվանափոխությունը...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ