30 08 2024

ՌԴ ԱԳՆ պնդում է՝ եթե ՀՀ-ն հրաժարվեր նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա դրա մասին գոնե հրապարակային հայտարարություն կաներ. Աբրահամյան

ՌԴ ԱԳՆ պնդում է՝ եթե ՀՀ-ն հրաժարվեր նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա դրա մասին գոնե հրապարակային հայտարարություն կաներ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվան անընդհատ հղում է կատարում 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Եվ որքան էլ ՀՀ իշխանությունը շրջանցում է թեման, ՌԴ-ից ԱԳՆ խոսնակի միջոցով պնդում են, որ եթե ՀՀ-ն հրաժարվեր այդ փաստաթղթից, ապա կա´մ հետ կկանչեր իր դրած ստորագրությունը,    կա´մ  գոնե դրա մասին հրապարակային հայտարարություն կաներ:

Հայաստանի կառավարչի մասով, մեծ առումով, ամեն ինչ պարզ է, բայց այստեղ կա նաև այլ հանգամանք, որը, թերևս քիչ է քննարկվում:

ՌԴ-ն գործող կամ ակտուալ համարելով եռակողմ հայտարարությունը, ըստ էության, օրակարգային է համարում նաև այդ փաստաթղթում տեղ գտած այնպիսի դրույթները, որոնք վերաբերվում են արցախցիների հետ վերադարձի իրավունքին, նրանց անվտանգության երաշխիքներին, ՀՀ-ի ու Արցախի միջև անվտանգ միջանցքի ապահովմանը և այլն:

Ավելին, ՌԴ-ից ակնարկում են, որ այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ, չկա:

Կան իրավիճակներ, երբ փախուստ իրականությունից և պարզ ճշմարտությունից, պարզապես հնարավոր չէ»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ