26 08 2024

Նիկոլի թրքամետ ընտրազանգվածը մեծ քայլերով տանում է Հայաստանը կործանման․ Գագիկ Համբարյան

Նիկոլի թրքամետ ընտրազանգվածը մեծ քայլերով տանում է Հայաստանը կործանման․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլական ԶԼՄ֊ների և ժեխնյուսերի զոհերը (տեսանյութ)

Դավաճան Նիկոլն իր հակահայ քաղաքականությունը քողարկելու նպատակով քայլիստների կողմից վերահսկվող ԶԼՄ֊ներով և ժեխնյուսերով համոզում է իր երկրպագուներին, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է ապրել խաղաղ, որը սուտ է և շատ վտանգավոր, քանի որ մարդկանց զգոնությունը բթանում է և մարդիկ ոչ ադեկվատ են արձագանքում Բաքվից հնչող սպառնալիքներին, վիրավորանքներին և ագրեսիային...

Մինչ պաշտոնական Բաքուն պետական մակարդակով քարոզում է հայատյացություն, մինչ Ադրբեջանի նախագահը իր եկույթներում Հայաստանին և հայերին անվանում է թշնամիներ, մինչ ադրբեջանական իշխանությունները հայերին ատելը աճող սերնդի մեջ ներմուծում են մանկապարտեզներից,  մինչ ադրբեջանցի պաշտոնյաները հայերին անվանում են եկվորներ, շներ, անշնորհակալ ժողովուրդ, կեղծում են և սեփականաշնորհում են մեր պատմությունը, իրենց քեֆ֊ուրախություններին պարտադիր տժժում են "Նե օլդու Փաշինյան" երգի տակ, այրում, թքում և գետնով քարշ են տալիս Հայստանի դրոշը, մեր հակահայ ղեկավարությունը մարդկանց խաբում է, թե, իբր, Ադրբեջանի հետ մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ հաստատել, բայց չնշելով դրա գինը... Իսկ գինը շատ թանկ է` ըստ Բաքվի Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է և վերջ...

Հ.Գ. Նիկոլի թրքամետ ընտրազանգվածը,  բացի նրանից, որ վտանգի տակ է դնում հենց իրեն, քանի որ թուրքն առաջինը հենց այդ մասսային է մորթելու, այլև մեծ քայլերով տանում է Հայաստանը կործանման...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ