26 08 2024

Փաշինյանն ու իր շրջապատը կորցրել են նորություններ «սարքելու» ունակությունը․ Ստեփան Դանիելյան

Փաշինյանն ու իր շրջապատը կորցրել են նորություններ «սարքելու» ունակությունը․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․

«2018-ի դավադրության հետևանքով Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած անձն, ու իր շրջապատը, կորցրել են նորություններ "սարքելու", և հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու ունակությունը։

Եթե դա չի ստացվում, ապա, վերջնահաշվարկով, իրենց կառավարման արդյունքը մնում է Արցախի ու երկրի տարածքների կորուստը, հազարավոր զոհերն, անհամար փախստականներն ու մեր ազգային արժանապատվության տապալումը։

Տոլմա փաթաթելը, հեծանիվ քշելը, Սևանում թոփլես լողանալն արդեն ծաղրի առարկա դառնալ է նշանակում։ Դա հանրային դիսկուրսի ձևավորում չէ։ Թեկուզ հայհոյանքներ ստանալու շնորհիվ ուշադրության կենտրոնում գտնվելն արդյունավետ կարող է լինել, եթե կա նաև հակառակ կարծիք ունեցող հատվածը, որը կպաշտպանի իրենց։ Դա արդեն չկա։ Իրենց ինտելեկտուալ դատարկությունը նման եղանակով ծածկելը փրփուրներից կախվել է նշանակում։

Մի կողմ դնենք իրենց ակցիաների հակաէսթեթիկան կողմն, այս առումով կա հանրության հատված, որի համար դա հարազատ պահվածք է։

Քաղաքական տարածությունը բացարձակապես դատարկ է, ինչը վարչախմբի գոյության ամենավերջին ու միակ ռեսուրսն է։

Իշխանափոխությունը նախ պետք է մարդկանց ուղեղներում կատարվի, հետո նոր նյութականանա, իսկ դրա համար պետք է կառուցել ընդունելի այլընտրանք։

Իրական հեղափոխությունն այլընտրանքի կառուցումն է, այն, ինչը տեղի չունեցավ 2018-ին, և այն, որի պահանջն այսօր հրատապ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ