Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Օգոստոսի 15-ին 22 հարցից բաղկացած տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Օգոստոսի 22-ին մարզպետարանից, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ ստացել եմ հետևյալ պատասխանը․ << 2024 թվականի օգոստոսի 15-ի ՀՀ Տավուշի մարզպետին դիմած Ձեր հարցման հայտնում ենք, որ նշված հարցերի վերաբերյալ Ձեզ նախկինում բազմիցս պատասխանվել է>>։ Մարզպետարանում մի շաբաթ մտածո՞ւմ էին նման սուտ պատասխան հնարելու համար։ Ողարկածս հարցման մեջ ընդգրկված հարցերին մարզպետը նախկինում, ժամանակագրության առումով չէր կարող պատասխանել ու չի պատասխանել։ ։Տեղեկատվական հարցման կետերից մեկով հարցրել եմ՝ օգոստոսի 15-ի դրությամբ որքան են կազմու՞մ մարզի 4 համայնքների հողի հարկի եւ գույքահարկի գծով նախկինից առկա ապառքները։ Եվ նման բազում հարցում, որոնց պատասխանը մարզպետը նախկինում չի տվել։ Մարզպետարանն ուղարկել է ակնհայտ սուտ, անհեթեթ պատասխան։ Կարծում եմ , որ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը նեղացել է քննադատությունից, մասնավորապես իմ այն նյութից, որ ինքը տեղյակ չի եղել այն բանից, որ իր կողմից համակարգվող Խաշթառակի ժամանակավոր կամրջի շինարարությունը ավարտվել է, կամուրջը օգոստոսի 6-ից գործում է, դրանից 8 օր անց՝ օգոտոսի 14-ին կամրջի գործարկման ժամկետի վերաբերյալ հարցիս պատասխանում մարզպետարանը լրագրողիս հայտնել է, որ կամրջի շինարարական աշխատանքները շարունակվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը