Ռուսաստանը վերադարձրել է Կուրսկի շրջանում գերեվարված 115 զինծառայողի՝ դրա դիմաց Ուկրաինային փոխանցելով նույն թվով գերիների: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Գերությունից ազատված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ։
Գերությունից վերադարձածներիը կհասցվեն Ռուսաստան՝ ՊՆ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը