23 08 2024

Հայաստանի իշխանությունները փորձում են սեպ խրել արցախահայության և ափյուռքահայության միջև. Խաչատրյան



 

«Այսօրվա իշխանությունները տանում են երրորդ հանրապետության կործանմանը»,- Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների հավաքին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններ էին։

«Դա է եղել մեր պետության հիմքը։ Այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են սեպ խրել արցախահայության և ափյուռքահայության միջև, փորձում են պառակտել մեր ազգը, գլոբալիզացիայի հոսանքներին գերի դարձնել  և վերջիվերջ ջնջել հայկակականությունը»,- ասաց Ա.Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ այսօր նշելով Անկախության հռչակագրի 34-ամյակը, ուղերձ են հղում, որ ոչ, հայ ժողովուրդն ունի համահայկական նպատակներ, հայոց պետականությունը Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության վերամիավորումը ունենիշ հռչակող պետություն է  և այդ ընթացքից հնարավոր չէ մեզ շեղել։

«Պետությունը, պետականությունը շատ թանկ հաճույք է։ Հազարավոր ազգերից մոտ 250 ազգ ունենք այդ երջանկությունը, առավելությունը։ Բոլոր այն պնդումները, թե ինչքան պետք է պայքարենք, երբ ենք ապրելու, ընդամենը պետականությանը կործանման տանող գաղափարախոսություն, փիլիսոփայությունը է»,- ասաց Ա. Խաչատրյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ