Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, որտեղ նախատեսված է հերթական հանդիպումը քաղաքացիների հետ։
Մինչ հանդիպման մեկնարկը լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին Սրբազանին։Մասնավորապես, թե ի՞նչ է սպասվում սեպտեմբեր ամսին։
«Ինչ խոսել ենք, ինչ ճանապարհ անցել ենք, դրա վերատեսությունն է։ Սա պայքար է, մարաթոն, շարժում, կունենա և՛ վերելք, և՛ վայրէջք։ Շատերը կբացակայեն, շատերն էլ՝ կներգրավվեն»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է Սրբազանի առողջությունը, քանի որ հայտնի էր դարձել, որ նա եղել է Իզմիրյան ԲԿ-ում։
«Լավ եմ, շատ լավ»,- ասաց նա։
Անդրադառնալով, այն ասեկոսեներին, թե Սրբազանն աչք ունի Կաթողիկոսի աթոռին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց․ «Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշակի իմաստով լավ չափանիշ է դարձել մեր կյանքում, հատկապես, այսպես կոչված , իշխանության և նեռի գլխավորությամբ սնվող աղբյուրների համար։ Բնականաբար անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյականության մասին խոսել։ Երկուշաբթի օրը ես հանդիպել եմ Վեհափառին, հեռաձայնով շնորհավորել եմ իր տարեդարձը, իր օրհնությունն եմ հայցել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը