Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել է, որ ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին։
«Մենք ակնկալում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաև Հայաստանը», - թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցրել՝ կմեկնի՞ հայաստանյան պատվիրակությունը Բաքու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը