21 08 2024

Կառավարությունը պատրաստվում է առանց մրցույթի հողամաս տրամադրել Հանրային Հեռուստաընկերությանը

Կառավարությունը պատրաստվում է առանց մրցույթի հողամաս տրամադրել Հանրային Հեռուստաընկերությանը

Կառավարության օգոստոսի 22-ի նիստի օրակարգում ներառված է առանց մրցույթի Հանրային Հեռուստաընկերությանը հողամաս տրամադրելու հարցը:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան 87/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 4500.0քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02082024-01-0271 վկայական)՝ (այսուհետ՝ հողամաս) առանց մրցույթի 3 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ