Վրաստանը պետք է նախապատրաստվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձին և դրա համար փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության մեջ։ Այս մասին հայտնել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի գլխավոր ազգային խնդիրներից մեկը տարածքային ամբողջականության վերականգնումն է, ուստի խաղաղ ճանապարհով տարածքների միացման դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։
Կուսակցությունը նաև նշել է, որ Վրաստանի շուրջ սրընթաց զարգացող իրադարձությունների պատճառով նման իրավիճակ կարող է առաջանալ ցանկացած պահի, և երկրի իշխանությունները պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը:
««Վրացական երազանքին» անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ոչ ոք խոչընդոտներ չստեղծի՝ սահմանադրական փոփոխությունների համար»,- եզրափակել է իշխող կուսակցությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը