20 08 2024

Ուրվագծվում են իրադարձություններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում. Տիգրան Աբրահամյան

Ուրվագծվում են իրադարձություններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում. Տիգրան Աբրահամյան

«Իրանի ԱԳՆ-ից հնչող անհանգստությունը` տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ, բազմաթիվ մտորումների առիթ է տալիս»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նրա խոսքով, իրանական կողմը հայտնել է, որ այս թեմայով իրենց մտահոգությունն են հայտնել հայկական կողմին:

«Իրանական կողմը փակագծերը չի բացել և չի մանրամասնել, թե մասնավորապես ինչո՞վ է պայմանավորված իր անհանգստությունը, սակայն կարելի է ենթադրել, որ արտաքուստ տեսանելի պրոցեսներից բացի կան կամ ուրվագծվում են իրադարձություններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում:

Այն, որ ՀՀ-ում ամերիկյան (հավաքական Արևմուտքի) ազդեցությունն աճել է` դա տեսանելի է և ակնհայտորեն դա տեղի է ունեցել ՌԴ-ի հաշվին:

Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ, որոնք խոսում են ԱՄՆ դերակատարման այնպիսի ընդլայնման մասին, որը Իրանի համար սպառնալիք է դիտվում:

Մյուս կողմից, ԱՄՆ-ն Հայաստանի հետ լավ, երկուստեք շահավետ համագործակցության երկար տարիների փորձ ունի, ԱՄՆ-ում հայկական Սփյուռքն իրեն բավականին կոնֆորտ է զգում, ի վերջո, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր արտաքին քաղաքականությունն ինչպես կառուցի կամ ում հետ համագործակցի:

Ու այս պայմաններում Իրանի անհանգստությունը հրապարակային դաշտում պետք է նաև հիմնավորումներով արտահայտվի, որպեսզի ընկալելի լինի արտահայտվող մտահոգությունների ողջ շերտավորումը»,- գրել է Տ.Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ