ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական ծառայությունը։
ՌԴ նախագահը երկօրյա պետական այցով է գտնվելու Ադրբեջանում։
Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը կքննարկի երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։
Վլադիմիր Պուտինին Ալիևը չի դիմավորել։ ՌԴ նախագահին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը