14 08 2024

Ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանը արձակուրդից վերադառնալուց հետո

Ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանը արձակուրդից վերադառնալուց հետո

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշակերտներին, զրուցել և պատասխանել է երեխաների հետաքրքրող հարցերին: Այնուհետև՝ Կառավարության ղեկավարն աշակերտներին հրավիրել է իր աշխատասենյակ, ապա նրանց հետ շրջել Կառավարության շենքում՝ նիստերի դահլիճում, հանդիպումների սրահներում: Աշակերտները եղել են նաև գլխավոր ժամացույցի սրահում, որտեղ պահվում են Կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ