13 08 2024

Լացը, մուրացկանի վարքագիծը վճռորոշ գործոն դարձան մեր պետության ապագայի համար. Արա Պողոսյան

Լացը, մուրացկանի վարքագիծը վճռորոշ գործոն դարձան մեր պետության ապագայի համար. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում որոշ տկարամիտներ 30 տարի արտասվում են, թե բա` մենք փոքր ենք, մենք թույլ ենք Թուրքիայի դեմ և այլն։

Նույն ժամանակ Սիրիայի քրդական կուսակցությունները իսկական պատերազմ են մղում Թուրքիայի դեմ, Իրաքի հյուսիսում քրդական կազմավորումները իսկական պատերազմ են մղում Թուրքիայի դեմ և չեն հոգնում, չեն հանձնվում։ Զոհվում են շատերը, բայց դարձյալ չեն հոգնում պայքարից։

Նրանց կամքը և համառությունը տեսանելի են դարձել արտաքին դերակատարների կողմից, որոնք սկսել են դաշնակցել քրդերի հետ։

Տարբեր աղբյուրների համաձայն նույնիսկ Քրդստանի աշխատավորական կուսակցությանն է ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ աջակցել, իսկ Սիրիայում իսկական դաշինքի մեջ է քրդական ուժերի հետ։

Իսկ Հայաստանը այդպես էլ չկարողացավ ձևակերպել իր նպատակների շրջանակը, որով պայմանավորված գերտերությունների շահերը կարող էին նաև մեր շահերի հետ համադրվել։

Լացը, մուրացկանի վարքագիծը վճռորոշ գործոն դարձան մեր պետության ապագայի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ