Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։
Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն, Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է Օրենսդիր տեղեկագրում։
Նոր մայրուղին, որը կանցնի գոյություն ունեցող ճանապարհին զուգահեռ, կլինի չորս գոտի, իսկ դրա երկարությունը կկազմի մոտ 30 կմ, ներառյալ 11 կամուրջներ և անցումներ:
Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արևելք-Արևմուտք միջազգային նշանակության ճանապարհի նախագծի վարկային համաձայնագրի շրջանակներում:
Նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհրդում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը