12 08 2024

16 անձիքն մեղադրյալներ չեն, նրանք հայրենիք ունեցող մարդիկ են. Բագրատ սրբազան



16 անձիքն մեղադրյալներ չեն, ապօրինի են գտնվում կալանքի տակ, նրանք հայրենիք ունեցող մարդիկ են: Այս մասին «Հունիսի 12-ի» գործով դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Նրանք շատ քաջ գիտակցում են, թե մենք ինչ իրականություն մեջ ենք գտնվում և մարդիկ դուրս են եկել պայքարի: Հունիսի 12-ին հարյուրավոր մարդիկ վիրավորվել են «Զարյա 3» հատուկ միջոցից, ընդ որում  ժամկետանց և արգելված: Ոստիկանությունը ուղիղ հրահանգ է ստացել խորհրդարանի ամբիոնից՝ նեռի կողմից, հրահրելով, ասելով, որ այն ոստիկանները, ովքեր ավելի ջանադիր են եղել, նրանք ավելի կգնահատվեն։ Դրան գումարած ծեծուջարդը, բիրտ ուժը, որ կիրառել են ստորացման բոլոր հանգամաքներով։ Այս ամենից հետո ոչ թե պետք է այս մարդկանց մեղադրանք առաջադրվեր, կալանքի տակ մնային, այլ ոստիկանության կատարած գործողություններին պետք է գնահատակ տրվեին ու ոստիկանները կանգնեին դատարանի առջև։ Բայց ոստիկանությանը քաջարելում են և դա քաղաքական որոշում է։ Առաջին հերթին ոստիկանները պետք է կանչվեն պատասխանատվության»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ