Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով 2013-2021 թվականներին զբաղեցրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես է եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Ինձ չի գոհացնում աշխատանքիս արդյունքը: Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ստիպեց ինձ շարունակել իմ ուղին համալսարանում»,-գրել է Զարիֆը X-ի իր էջում:
Խոսքը խորհրդատվական խորհրդի մասին է, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը խորհրդարանի հաստատմանը ներկայացվել էր օգոստոսի 11-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը