10 08 2024

Կուրսկում տեղի ունեցողն ավելի շատ ուկրաինացիների PR-օպերացիան է․ Կարեն Վրթանեսյան

Կուրսկում տեղի ունեցողն ավելի շատ ուկրաինացիների PR-օպերացիան է․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայոց արևմտամետներն ու ռուսամետներն ուշադրության հետևում են Կուրսկի մարզում իրադարձություններին. ուկրաինական զինուժը մտել է ՌԴ Կուրսկի մարզ և քանի օր է ռուսական զորքը չի կարողանում հակառակորդին դուրս մղել այնտեղից։

Ուկրաինացիների առաջխաղացումն այս պահին կարծես թե կանգնել է, բայց դա, հնարավոր է, պայմանավորված է առաջին հերթին ուկրաինացիների լոգիստիկ դժվարություններով, քան ռուսական կողմի գործողություններով։

Այնուամենայնիվ սա ուկրաինացիների ավելի շատ PR-օպերացիա է, քան թե լուրջ փորձ իրավիճակը բեկելու, քանի որ ռազմաճակատի, այսպես ասած, «ավանդական հատվածներում» ռուսական հարձակումը շարունակում է ընթանալ մի քանի ուղղություններով և ուկրաինացիների վիճակը գնալով ավելի ու ավելի է մոտենում աղետալիի...

Չեմ կարող իսպառ բացառել, որ ուկրաինացիներն ինչ-որ խորը թաքնված տեղերում  նոր ուժեր են պատրաստում ու կուտակում ևս մեկ անսպասելի հարված հասցնելու համար, բայց ներկա պատկերն հակառակի մասին է խոսում. Կուրսկի մարզ ներխուժումն ավելի շատ քաղաքական գործողություն է, քան ռազմական ու այն իրականացվում է ռազմաճակատի այլ հատվածներում ուկրաինացիների համար խիստ անհրաժեշտ ուժերի հաշվին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ