Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում Փեզեշքիանն առաջարկել է հարվածել իսրայելական կայաններին Ադրբեջանում։ Բաքվում պաշտոնական աղբյուրները նախընտրել են բրիտանական ԶԼՄ-ի այս տեղեկությունն անվանել «ֆեյք»։
«Այս հավաստիացումները, որոնք հնչել են Իրանի նոր նախագահ Փեզեշքիանի անունից, իհարկե, որոշ անհանգստությամբ են ընդունվել Ադրբեջանում։ Սակայն ինչպես տեղեկացրել են APA-ին պաշտոնական աբյուրներն Ադրբեջանում, երկրի կառավարական շրջանակներում կարծում են, որ այդ հայտարարությունը, որը տարածվել է Իրանի նախագահի անունից, ֆեյք է։
Ադրբեջանական կողմը առհասարակ կարծում է, որ դա ֆեյք է եւ ապատեղեկատվություն։ «Որոշ շրջանակներ սկսել են անհանգստանալ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ եւ ցանկանում են խափանել այդ գործընթացը։ Այն ֆոնին, որ Իրանի նոր նախագահն ադրբեջանցի է եւ ջերմորեն է վերաբերվում Ադրբեջանին, կարող է լինել այն բանի հետեւանքը, որ Իրանի ներսում եւ նրա սահմաններից դուրս կան ուժեր, որոնք ցանկանում են խափանել այդ հարաբերությունները։ Լավ կլիներ, եթե իրանական կողմն արձագանքեր այդ հավաստիացումներին, հերքեր դրանք եւ վերջ դներ կասկածներին»,- տեղեկացրել են APA-ի աղբյուրներն Ադրբեջանի իշխանական մարմիններում։
Ավելի վաղ բրիտանական պարբերականը գրել էր, որ իրանցի գեներալները պնդում են, որ Թել Ավիվին ուղիղ հարված հասցվի, բայց նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել իսրայելական գաղտնի կայաններին Իրանի հարեւան երկրներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը