08 08 2024

ՄԻՊ-ը կատարել է իր «հիմնական գործառույթը»՝ արագ արձագանքման խումբ է ուղարկել



Դեպքից անմիջապես հետո մեզ ահազանգ է ներկայացրել փաստաբանը, ով հենց քաղաքացու եղբայրն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր նկատմամբ ոստիկանների կողմից կատարված բռնության դեպքին։

«Մենք ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, քանի որ կարծես՝ դրա վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես բացակայում էր։ Իմ հանձնարարությամբ անմիջապես արագ արձագանքման այց ենք իրականացրել. արձանագրել ենք թե՛ վնասվածքները, թե՛ լսել ենք քաղաքացուն, լսել ենք նաև մյուս կողմի պարզաբանումները դեռևս բանավոր կարգով։

Եթե բռնության դեպքեր են տեղի ունենում և քննության արդյունքում պարզվում է՝ այստեղ կա այսինչ հանցկազմով մեղավոր անձ, ապա նրանք միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց Մանասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ