Զգացե՞լ եք, թե «եվրոպամետ» Նիկոլի օրոք Եվրոպա մուտքն ինչքան է բարդացել հայերի համար։ Այս մասին գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.
«Ու եթե «ռուսամետ» առաջներում անհրաժեշտության դեպքում նույնիսկ սովորական մահկանացուները կարող էին մի քանի օրում փաստաթղթային հարցերը լուծել ու թռնել, հիմա ամիսներ առաջ հերթագրում է պետք ու Եվրոպա ուղևորությունները դարձել են «ընտրյալների» արտոնություն։
Էս նույն «էսա Նիկոլը ճանապարհները բացելու է, բոլորի հետ առևտուր անենք» հեքիաթի պես է, որը պատմելուն զուգահեռ ամեն հաջորդ քայլով եղած ճանապարհները փակվում են ու Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ բարդանում...
Հ.Գ. Ռուսերենում այս իրավիճակը նկարագրելու համար շատ դիպուկ արտահայտություն կա. ползучая окупация... Հայերեն չգիտեմ, թե ինչպես է ճիշտ թարգմանելը. գուցե «սողացող զավթում»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը