Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից: Հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Այդ հաղորդագրությունը, ըստ աղբյուրների, երկուշաբթի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ փոխանցել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշռադատում էր Իսմայիլ Հանիեի սպանությանն իր պատասխանը:
Թեհրանը միաժամանակ պնդել է, որ Մոսկվան ռուսական արտադրության Սու-35 կործանիչներ մատակարարի իրեն, Reuters-ին հայտնել են Թեհրանի հանդիպմանը ծանոթ իրանական երկու աղբյուրներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը