05 08 2024

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ հրամանատարաշտաբային զորավարժությանը

Հայաստանը չի մասնակցի  ՀԱՊԿ հրամանատարաշտաբային զորավարժությանը

Հայաստանը չի մասնակցի նաև սեպտեմբերի սկզբին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությանը: Այս մասին հայտնել են կազմակերպությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք անցկացվելու են օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում։

Ըստ Ռոսգվարդիայի՝ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ