05 08 2024

Իսրայելը կարող է առաջինը հարվածել Իրանին. Times of Israel

Իսրայելը կարող է առաջինը հարվածել Իրանին. Times of Israel

Իսրայելը կարող է Իրանին զսպելու համար կանխարգելիչ հարված հասցնել, եթե ունենա հստակ ապացույցներ, որ Թեհրանը պատրաստվում է հարձակման: Այս մասին, ինչպես գրում է Timesofisrael.com-ը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի երեկոյան Իսրայելի անվտանգային կառույցների ղեկավարներին հրավիրել է հանդիպման:

Հանդիպումը, որին մասնակցել են Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին, Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան և Շին Բեթի ղեկավար Ռոնեն Բարը, կայացել է Իրանի և նրա լիբանանյան դաշնակից Հեզբոլլահի կողմից Իսրայելի վրա ակնկալվող հարձակումների նախապատրաստման ֆոնին:

Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանին հարվածելու տարբերակը՝ որպես զսպման միջոց, թեև անվտանգության պաշտոնյաներն ընդգծել են, որ նման քայլը կթույլատրվի միայն այն դեպքում, եթե Իսրայելը ստանա հստակ հետախուզական տվյալներ, որոնք կհաստատեն, որ Թեհրանը պատրաստվում է հարձակվել։

Անհրաժեշտ է նաև, որ իսրայելական հետախուզության տվյալներն այս հարցի վերաբերյալ համապատասխանեն ԱՄՆ հետախուզության տվյալներին, բայց նույնիսկ եթե դրանք համընկնեն, Իսրայելը, այնուամենայնիվ, կարող է կանխարգելիչ հարվածի չդիմել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ