Դուք մի քանի օր կծիծաղեք, բայց ապագայում շատ լաց կլինեք։ Այս մասին ասված է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի՝ Իսրայելին ուղղված ուղերձում, փոխանցում է Irna-ն։
«Սիոնիստական ռեժիմի հարձակումը Բեյրութում Դահիայի վրա ռազմական ագրեսիա էր, և մենք կպատասխանենք։ Մենք բոլոր ճակատներում թեւակոխել ենք նոր փուլ, և թշնամին պետք է հաշվեհարդար ակնկալի»,- ընդգծել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը