Alphanews.am-ը գրում է․ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից 19-րդ Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդտը Alpha News-ի եթերում մեկնաբանել է այն լուրերը, թե Եվրամիությունը բանակցություններ է սկսելու Հայաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմի ներդրման շուրջ։
Խոսելով այն մասին, թե ինչ է պահանջելու ԵՄ-ն Հայաստանից վիզայի ազատականացման ռեժիմի դիմաց, փորձագետն ասել է, որ ԵՄ-ն կպահանջի Հայաստանում գեյ-շքերթներ անցկացնել և ճանաչել ժողովրդավարության այս բոլոր սկզբունքները, որոնցում իրենք արդեն խեղդվել են։
«Որքան բաց լինեն սահմանները, այնքան ավելի շատ մարդ Հայաստանից կմեկնի Եվրամիություն, այնքան ավելի կախյալ կլինի Հայաստանը։ Սա Հայաստանին էլ ավելի է մոտեցնում Եվրամիությանը և հեռացնում Ռուսաստանից։ Վերջին անգամ նրանք (Հայաստանը) սիրախաղ արեցին անգլո-սաքսոնների հետ, կորցրեցին Արարատը, հետո կորցրեցին Ղարաբաղը։ Հիմա վտանգված է Հայաստանի պետականությունը:
Հայաստանն ունի բազմաթիվ ոչ բարեկամներ, որոնցից միայն Ռուսաստանը պաշտպանեց նրան։ Ոչ ոք, բացի ռուս զինվորից, երբեք չի զոհվել Հայաստանի համար։ Հետևաբար, եթե դուք հիմա մի կողմ եք հրում պաշտպանին և ավագ եղբորը (Ռուսաստանին), ապա Հայաստանի հետ ինչ ուզեք, կլինի։ Երկիրն ինքնին աղքատ է, ժողովուրդը փոքր է, ուստի Հայաստանն օգտագործել որպես Ռուսաստանի մատույցներում էսկալացիայի ևս մեկ օջախ, դա նրանց ծրագիրն է։ Կարելի է ենթադրել, որ այդպես կլինի»,- ասել է Գերդտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը