«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները
«Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ պատերազմի կուսակցության՝ ԱՄՆ դեմոկրատների, մետաստազն է: Բայդենի նախագահության շրջանում մենք կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքները և հիմա մեզ պարտադրում են նոր միակողմանի զիջումներ:
Բայդենը փտածության, այլասերվածության և պատերազմի խորհրդանիշն է: Ուկրաինացիները, հանուն Բայդենի վարչակազմի հակառուսական քաղաքականության, վճարում են մարդկային կյանքերով ու տարածքներով: ՀՀ-ն ու հայ ժողովուրդը՝ նույնպես:
Բայդենի հեռացումը հնարավորությունների դուռ է բացում ՀՀ-ի համար: Այդ հնարավորություններից օգտվելը բացառվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Նա միայն պատերազմի, պարտությունների, զոհերի, աղետի նոր դռներ կարող է բացել:
Հայաստանը պետք է օգտվի համաշխարհային թրենդից ու վռնդի գլոբալ պատերազմի կուսակցության տեղական դրածոներին, որպեսզի ապրելու հնարավորություն ստանա:
Փաշինյանը հայաստանյան փոքրիկ Բայդենն է, հայաստանյան Սահակաշվիլին է, հայաստանյան Զելենսկին է միասին վերցրած: Նրան մերժելը մեր անվտանգության ու կայուն խաղաղության ապահովման կարևորագույն նախապայմանն է: Դա հնարավոր կդառնա հստակ այլընտրանքի դեպքում: Դրանից հետո բոլորը կտեսնեն, որ Բայդեն-Էրդողան զույգի պահած ու Ալիևի սպասարկուի դերը կատարող Փաշինյանի իշխանությանը ոչ մի բան չի փրկի: Անգամ «կարմիր ֆեսավորները»»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը