«Որքան տեսնում եմ՝ երկու տեսակետ կա, թե ով է այս մարդը, որ հիմա իշխանությունն իր ձեռքում է։ Մի մասս կարծում է, որ նա նախապես համաձայնեցված, Հայաստանը տանում է դեպի արևմուտք՝ շրջվելով Ռուսաստանից։ Մյուս մասը կարծում է, որ նա ոչ մի սկզբունք չունի, բարոյական, քաղաքական որևէ արժեք և ցանկացած ժամանակ կարող է շրջվել՝ առանց խղճի խայթի և ամոթի զգացման։ Սա պետք է իրոք հասկանանք»,- Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց Ղազախստանում Հայաստանի նախկին դեսպան Արա Սահակյանը։
«Նրա նպատակը իշխանությունը պահպանելն է ամեն գնո՞վ, թե՞ նրա գլխավոր նպատակն է կատարել այն միսիան, որի համար բերվել է իշխանության։ Ես օպտիմիստ եմ և մտածում եմ, այնումենայնիվ, նա այդ միսիան ուզում է կատարել, ենթադրում եմ, որ ինչ-որ սկբունքներ ունի: Հետևաբար, եթե երկրորդ տեսակետն է և նա անբարոյական է քաղաքականության մեջ, ապա արտաքին քաղաքականությունը նրա համար խաղ է, գործիք է ներքին իշխանությունը պահելու, երկարաձգելու»,- հավելեց նա։
Մանրամասն՝ տեսայութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը