01 03 2023

Այն դերակատարումը, որ մարտի 1-ին ունեցել եմ, իմ կյանքի ամենամեծ հպարտությունն է․ Նիկոլ Փաշինյան



Նիկոլ Փաշինյանի դերը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում անուրանալի է։ Նիկոլ Փաշինյանն ինքը 2018 թվականի իշխանափոխությունից առաջ հայտարարել է․ «Ես հպարտ եմ, որ քաղաքացիներին դիմադրությունն եմ կազմակերպել, պատիվ ունեմ հետագայում նույնպես նման գործունեություն ծավալալ, և էսօրվա իմ գործունեությունը համարում եմ դրան ուղղված գործողություն։ Էն դերակատարումը, որ մարտի 1-ին ունեցել եմ, դա իմ կյանքի ամենամեծ հպարտությունն է»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է Մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով։ Ներկայացվող տեսանյութում Նիկոլ Փաշինյանը 2008թ․ մարտի 1-ին դիմելով Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմությանը, ասում է․ «Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ ոանում ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, կլինի փայտ, կլինի քար կամ չգիտեմ ինչ»։

Այնուհետև հավելում է․ «Չեք պատկերացնում, տղերք, հոգիս ոնց էր փառավորվում, երբ իմացա որ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք խլել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ